Քաղաքական

«Կարծում եմ՝ Հայաստանը երբեք հարձակողական զենքի կարիք չի ունենա». ԻԻՀ գլխավոր հյուպատոս

«Կարծում եմ՝ Հայաստանը երբեք հարձակողական զենքի կարիք չի ունենա». ԻԻՀ գլխավոր հյուպատոս

«Կարծում եմ՝ Հայաստանը երբեք հարձակողական զենքի կարիք չի ունենա»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Կապանում Իրանի հյուպատոս Աբեդին Վարամինը՝ պատասխանելով հարցին, թե լուրեր են տարածվում, որ Հայաստանը պաշտոնապես հայտ է ներկայացրել իրանական ԱԹՍ-եր ձեռք բերելու վերաբերյալ, և Իրանը պատրաստ է զենք վաճառել.

«Ես կարծում եմ՝ այս հարցը պետք է ուղղել պաշտպանական ոլորտի պատասխանատուներին։ Երկու երկրների պաշտպանության ոլորտի պատասխանատուները միմյանց հետ կապի մեջ են և փոխայցելություններ ու քննարկումներ են ունենում։ Կարծում եմ՝ Հայաստանը երբեք հարձակողական զենքերի կարիք չի ունենա»,- ասել է գլխավոր հյուպատոսը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական