Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամինը պատասխանել է Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ԶՈՒ ներխուժման մասին Radar Armenia-ի հարցին, թե արդյո՞ք հյուպատոսարանի բացումը կարող է անվտանգային երաշխիքներ ապահովել նրանց համար։
Հյուպատոսը վստահեցրել է, որ Իրանը սահմանների ոչ մի փոփոխություն պաշտոնապես չի ճանաչում։
Ըստ Հյուպատոսի. «Ես հուսով եմ, որ ոչ մի երկրում պատերազմ չլինի։ ԻԻՀ բարձրաստիճան պաշտոնյաները հստակ ու բազմիցս հայտարարել են, որ երկրների տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանները պետք է հարգվեն։ ԻԻՀ ԱԳ նախարարն իր խոսքում ևս մեկ անգամ հստակ ընդգծեց սա։ Մենք հիմա Կապանում ենք, և ԻԻՀ ԱԳ նախարարը ևս մեկ անգամ շեշտեց, որ ՀՀ անվտանգությունը ԻԻՀ անվտանգությունն է։ Մենք շատ պարզ և հստակ ասում ենք, որ սահմանների ոչ մի փոփոխություն պաշտոնապես չենք ճանաչում։ Մենք ցանկանում ենք խաղաղ և կայուն Հայաստան։ Այստեղ մեր պատգամը խաղաղության և բարեկամության պատգամ է, և բնականաբար երկու երկրների շահերն ի նկատի կունենանք։ Ես Կապանի բնակչության համար ևս մեկ անգամ շեշտում եմ, չանհանգստանաք, ես Կապանում եմ»։