Քաղաքական

Հայաստան կժամանի ԵԱՀԿ կարիքների գնահատման խումբը

Հայաստան կժամանի ԵԱՀԿ կարիքների գնահատման խումբը

Հոկտեմբերի 21-27-ը ՀՀ կառավարության հրավերով ԵԱՀԿ-ն երկիր կուղարկի կարիքների գնահատման խումբ, հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:

Նշվում է, որ թիմի այցի նպատակն է գնահատել իրավիճակը որոշ սահմանամերձ շրջաններում՝ ԵԱՀԿ մանդատի ու փորձի համաձայն և նրա ինտեգրված անվտանգության հայեցակարգի շրջանակներում։

Միջազգային փորձագետներից և ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներից կազմված տեխնիկական թիմը կայցելի հայ-ադրբեջանական սահմանին գտնվող տարածքներ և կխորհրդակցի համապատասխան ազգային և տեղական շահագրգիռ կողմերի, ինչպես նաև տեղում խորհրդակցություններ կանցկացվեն միջազգային գործընկերների հետ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական