Քաղաքական

Քննարկվում է հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ դիտորդներ գործուղելու թեման

Քննարկվում է հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ դիտորդներ գործուղելու թեման

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ քննարկվում է հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի կողմից ԵԱՀԿ դիտորդներ գործուղելու թեման։ Նրա խոսքով, մոտ ապագայում այս մասով հստակություն կունենանք: 

Անդրադառնալով ԵՄ դիտորդական առաքելությանը՝ Միրզոյանը նշեց, թե հայկական կողմն ակնկալում է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը փաստահավաք մաս կունենա և փաստերը կվկայեն, որ այն պնդումները, որ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսի է տեղի ունեցել և կա ադրբեջանական զորքերի ներխուժում ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածք, համապատասխանում է իրականությանը. «Այս առաքելությանը պետք է վերագրենք նաև հետագա նոր հարձակումների կանխման կարևոր առաքելությունը և կայուն խաղաղության հաստատումը»:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական