Քաղաքական

Հայաստանը կողմ է Ղարաբաղ-Ադրբեջան առանձին բանակցություններին

Հայաստանը կողմ է Ղարաբաղ-Ադրբեջան առանձին բանակցություններին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու հավանականությանը, և դրանում Արցախի կարգավիճակի հետ կապված հնարավոր հիշատակմանը։

Սիմոնյանի խոսքով. «Ես չեմ կարծում, որ  պետք է նման հիշատակում լինի, որովհետև դա, նախևառաջ, կարող է հայելային պահանջ ու ցանկություն առաջացնել, երկրորդը՝ Հայաստանը երբևիցե Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չի ունեցել ու տարածքների մասին շեշտումը միայն կբարդացնի ու, միգուցե, առ ոչինչ կսարքի հնարավոր կնքվելիք պայմանագիրը: Իմ անձնական կարծիքն է, որ նման բան պետք չէ անել»։ 

Հարցին՝ այդ դեպքում ի՞նչ է լինելու Արցախի հարցը՝ նա արձագանքել է. «Մենք Արցախին առաջարկում ենք, որ Արցախն ինքնուրույն պետք է ներգրավված լինի ու ներգրավված է բոլոր քննարկումների մեջ, իսկ Հայաստանը պետք է մաքսիմալ  ներգրավված լինի այդ խոսակցությունների մեջ, որովհետև եղել է տարբերակ, որտեղ Հայաստանն ու Արցախը, որպես այդպիսին, առանձնացնելու տարբերակով է եղել, մենք չենք գնացել այդ տարբերակին»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական