Քաղաքական

Հայաստան կայցելի ԱՄՆ կոնգրեսականների նոր խումբ

Հայաստան կայցելի ԱՄՆ կոնգրեսականների նոր խումբ

Առաջիկայում Հայաստան կայցելի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մեծ պատվիրակություն: Տեղեկությունը Radar Armenia-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

«Այո, աշխատանքային այցով կոնգրեսականներ են գալու Հայաստան»,- ասաց Խաչատրյանը նշելով, որ ժամկետների վերաբերյալ հստակ տեղեկություն կլինի առաջիկայում. «Կոնգրեսականները դեռևս ամռանը պետք է գային Հայաստան, բայց ինչ-ինչ պատճառներով չստացվեց և այցը տեղափոխվել է մյուս շաբաթ»։

Խաչատրյանի խոսքով՝ լինելու է կոնգրեսականների ու լրագրողների հետ շփում՝ ասուլիսի ձևաչափով. «Կոնգրեսականները մեկ ընդհանուր չվերթով են գալու, բայց կազմի վերաբերյալ դեռ որևէ բան չեմ կարող ասել, բայց կարող եմ նշել, որ բավականին ներկայացուցչական կազմով են գալիս»:

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական