Քաղաքական

Փարիզի քաղաքային խորհուրդը ի պաշտպանություն հայ ժողովրդի բանաձև է ընդունել

Փարիզի քաղաքային խորհուրդը ի պաշտպանություն հայ ժողովրդի բանաձև է ընդունել

Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև՝ ի պաշտպանություն հայ ժողովրդի։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։ 

Բանաձևով Փարիզը դատապարտում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան՝ որակելով ադրբեջանական ագրեսիան որպես միջազգային իրավունքի և մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ։ 

Փարիզի քաղաքային խորհուրդը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը կիրառել պատժամիջոցներ Ադրբեջանի ղեկավարների նկատմամբ։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական