Ալավերդի խոշորացված համայնքում նորընտիր ավագանու այսօրվա նիստում համայնքի ղեկավար է ընտրվել «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արկադի Թամազյանը։
Հիշեցնենք՝ Ալավերդում տեղի ունեցած ընտրություններում որևէ ուժ «50+1» ձայն չէր հավաքել։ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Արկադի Թամազյանի գլխավորությամբ, առաջին տեղում էր՝ 6 հազար 791 (48.6 %) ձայնով, երկրորդը ՔՊ-ն էր՝ 6 հազար 557 ձայնով (47%)։ Ամեն ինչ կախված էր երրորդ տեղը զբաղեցրած Հայ ազգային կոնգրես կուսակցության մեկ մանդատից, որը ընտրություններում հավաքել էր 340 քվե, և օրենքի ուժով անցել էր ավագանու կազմ։
Նշենք, որ «Ապրելու երկիր» և «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցությունները հայտարարել էին Ալավերդի համայնքում համագործակցության մասին: