Սիսիանի ավագանին այսօր համայնքապետ ընտրեց համանքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանին։
Ընտրությունն անցկացվեց երկու փուլով. առաջին փուլում համայնքապետ չընտրվեց։ Համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրված երեք թեկնածուներից ոչ մեկը չստացավ անհրաժեշտ 11 ձայն։
Հիշեցնենք՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրել էր ընտրական ցուցակը գլխավորող Արմեն Հակոբջանյանի թեկնածությունը, «Աշխատանք և արդարություն» դաշինքը՝ Հայկ Առաքելյանի, իսկ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունն էլ համայնքապետի պաշտոնում առաջադրել էր Սևակ Մուսաթյանի թեկնածությունը։
Արմեն Հակոբջանյանը ստացել էր 8, Հայկ Առաքելյանը՝ 7, իսկ Սևակ Մուսաթյանն էլ 2 ձայն։
Երկրորդ փուլում, որին մասնակցում էին առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուները, Հայկ Առաքելյանի օգտին կողմ քվեարկեց 7, իսկ Հակոբջանյանի օգտին՝ 9 հոգի։