Հայաստանի Ազգային ժողովի Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամները Թեհրանում հանդիպել են Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիր-Աբդոլլահիանի հետ։ Այս մասին տեղակացնում է ԱԺ պատգամավոր, Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանը։
«ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբով Թեհրանում հանդիպեցինք Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիր-Աբդոլլահիանին։ Իրանի արտգործնախարարը ևս մեկ անգամ վերահաստատեց մեր բարեկամ պետության դիրքորոշումը՝ կապված Հայաստանի սահմանների անխախտելիության հետ».- այս մասին գրել է պատգամավորը իր «Ֆեյսբուքի» էջում։