Քաղաքական

ԵՄ դեսպանները հայ-ադրբեջանական սահմանին տեղակայվելիք քաղաքացիական առաքելության վերաբերյալ այսօր որոշում կկայացնեն

Այսօր Եվրամիության անդամ երկրների դեսպանները Բրյուսելում կքննարկեն ու որոշում կկայացնեն Հայաստան ուղարկվելիք քաղաքացիական առաքելության վերաբերյալ, որ պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանին՝ վստահությունն ամրապնդելու և դելիմիտացիային նպաստելու համար։ 

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Եվրախորհրդարանի պաշտպանության հարցերով հանձնաժողովում հայտարարել է. «Առաքելություն ուղարկելու մասին որոշումը դեռ պետք է ընդունվի անդամ երկրների կողմից Քաղաքական ու անվտանգության հանձնաժողովում։ Միության անդամ երկրների, ինչպես նաև Եվրախորհրդարանի լիակատար աջակցությունը ծայրաստիճան կարևոր են Եվրամիության խաղաղասիրական ջանքերն իրագործելու համար»։