ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե այս տարվա 9 ամիսներին արձանագրվել է հարկային եկամուտների հավաքագրման պատմական ռեկորդ։
Նրա խոսքով՝ «Պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 412 մլրդ դրամ, հարկային եկամուտները գերակատարվել են ավելի քան 77 մլրդ դրամով։
2021թ. նույն ժամանակահատվածի համեմատ հավաքագրված գումարն ավելի է շուրջ 275 մլրդ դրամով կամ 24․2%-ով:
Ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում նաեւ հարկ վճարողներին վերադարձվել է ռեկորդային չափով գումար՝ 172 մլրդ դրամ»։
Բադասյանը նաև նշել է, թե ընթացիկ տարում նախատեսվում է ունենալ 11 տոկոս տնտեսական աճ և 8 տոկոս գնաճ, իսկ հարկեր-ՀՆԱ ցուցանիշը բարելավվելու է 0,5 տոկոսային կետով և կազմելու է 23․2 տոկոս։ «Սա նշանակում է, որ հարկային եկամուտներն ավելի արագ են աճում, քան ՀՆԱ-ն, ինչը այլ հավասար պայմաններում վերագրվում է հարկային վարչարարության և հարկային կարգապահության բարելավմանը»,- ասել է նա։