Քաղաքական

Ամենամութը լինում է լուսաբացից առաջ. Աղվան Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է, թե Հայաստանի անվտանգությունը պետք է ապահովի Հայաստանը, այլ ոչ թե որևէ այլ պետություն: Նրա խոսքով մեր խնդիրը մենք պետք է լուծենք՝ համախմբելով մեր ուժերը: Դրա համար պետք է երեք գործոն՝ անվտանգություն-բանակ, ներքին համահայկական համախմբում և արժանապատիվ արտաքին քաղաքականություն:

Խոսելով «Հայաստան» խմբակցության ԱԺ վերադառնալու մասին, Աղվան Վարդանյանն ասել է՝ իրենք Ազգային ժողով կգան իրենց օրակարգով, և դա կլինի այն ժամանակ, երբ ռեալ կտեսնեն դրա արդյունավետությունը. «Նպատակը մնում է նույնը, ասացի արդեն, ամենամութը լինում է լուսաբացից առաջ, չի կարող սա այսպես շարունակվել, լուծում լինելու է»։