Քաղաքական

ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումն ակնկալում են մինչև հոկտեմբերի վերջ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն անդրադարձել են ԵՄ-ի դիտորդական առաքելությանը։

Հարցին՝ արդյո՞ք ԵՄ դիտորդական առաքելությունը կարող է զսպել Ադրբեջանի հետագա գործողությունները, պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նշել է. «Այո՛, Ադրբեջանը պետք է դուրս գա այս տարածքից, որովհետև ՀՀ տարածքային ամբողջականությունը սակարկման ենթակա չէ: Այդ առաքելությունը, մեր կարծիքով, կնպաստի կայունացմանը և լրացուցիչ ևս մեկ զսպող գործոն կլինի ադրբեջանական հնարավոր ագրեսիայի համար»։

Դեռևս պարզ չէ, թե ե՞րբ է տեղակայվելու ԵՄ դիտորդական առաքելությունը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից Հռիփսիմե Գրիգորյանն էլ այս կապակցությամբ հավելել է, որ ակնկալում են՝ այն տեղի կունենա մինչև ամսվա վերջ։