Քաղաքական

Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 մարդ է զոհվել

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հզոր պայթյուն է տեղի ունեցել Ղրիմի կամրջի վրա։ Ըստ Ազգային հակաահաբեկչական կոմիտեի՝ բեռնատար գնացքը պայթեցվել է:
ՌԴ քննչական կոմիտեն հայտարարել է, որ երեք մարդ է զոհվել պայթյունի հետևանքով։

Այս առթիվ Ուկրաինայի ՊՆ-ի թվիթերի էջում գրառում է հրապարակվել. ««Մոսկվա» հրթիռային հածանավը և Կերչի կամուրջը՝ ուկրաինական Ղրիմում ռուսական հզորության երկու տխրահռչակ խորհրդանիշները, կործանվել են։ 

Ո՞րն է լինելու հաջորդը, ռուսնե՛ր»,- ի պատասխան այս գրառման ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան գրել է. «Կիևի ռեժիմի արձագանքը քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացմանը վկայում է դրա ահաբեկչական էության մասին»: