Քաղաքական

Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելություն նախաձեռնելու գաղափարը կյանքի է կոչվում․ Լիտվայի ԱԳՆ

Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելություն նախաձեռնելու գաղափարը կյանքի է կոչվում: Այս մասին Թվիթերի էջում գրել է Լիտվայի ԱԳՆ-ն։ 

«Այն առաջին անգամ հնչեցրել է ԵՄ պատվիրակած՝ Ավստրիայի, Լիտվայի և Ռումինիայի ԱԳ նախարարների եռյակը՝ Հարավային Կովկաս կատարած այցի ժամանակ՝ անցած հունիսին։

Երկարատև լինելու պարագայում նախաձեռնությունը նշանակալի քայլ կդառնա տարածաշրջանում կայուն խաղաղության ճանապարհին»,- ասված է հայտարարությունում։