Քաղաքական

Վահագն Հովակիմյանը՝ ԿԸՀ նախագահ

Աժ արտահերթ նիստում Վահագն Հովակիմյանն ընտրվեց ԿԸՀ նախագահ։

Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 65-ը, և բոլորը կողմ են քվեարկել Հովակիմյանի թեկնածությանը։

Հիշեցնենք՝ Վահագն Հովակիմյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։