ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց Վահագն Հովակիմյանին ԿԸՀ նախագահի թեկնածու առաջադրելու որոշման նախագծին։
Միաժամանակ, հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԿԸՀ անդամի պաշտոնում Աննա Գրիգորյանին, Ժիրայր Կարապետյանին, Նունեն Հովհաննիսյանին, Սիլվա Մարկոսյանին, Արմեն Սմբատյանին ու Արուսյակ Տերչանյանին թեկնածությունների առաջադրմանը։
ԱԺ-ն այսօր ժամը 13.30-ին ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի՝ ԿԸՀ նախագահ և ԿԸՀ անդամներ ընտրելու համար։