Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով Լիանա Թովմասյանը նշանակվել է արդարադատության նախարարի խորհրդական։
Լիանա Թովմասյանը 2022 թվականից զբաղեցնում էր նախարարության Կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող ԱՆ խորհրդականի պաշտոնը։
Նշենք, որ Լիանա Թովմասյանը 2013-2017 թվականներին սովորել և գերազանցությամբ ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը: 2017-2019 թվականներին սովորել և ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, ստացել մագիստրոսի որակավորում: