Քաղաքական

Բերդի համայնքապետի թեկնածուն ինքնաբացարկ է ներկայացրել

Բերդի ՏԻՄ ընտրություններում հաղթած «Զորավոր համայնք» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորած Հարություն Մանուչարյանը այսօր ինքնաբացարկ է ներկայացրել. այս մասին այսօր Radar Armenia-ի հետ զրույցում ասաց Բերդի համայնքապետի մամուլի քարտուղար Հասմիկ Գյոզալյանը՝ հրաժարվելով այլ մանրամասներ հայտնելուց։

Գյոզալյանը միայն նշեց, որ նորընտիր ավագանու նիստը նոյեմբերի 10-ին է լինելու։

Հիշեցնենք, որ Հարություն Մանուչարյանն արդեն 6 ամիս է կալանավորված է։