Քաղաքական

Ի՞նչ գիրք էր դրված սեղանին՝ առաջնորդների զրույցի ժամանակ (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում կարճատև զրույց է ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հետ։ 

Տարածված լուսանկարներում աչքի ընկավ փաստը, որ նրանց սեղանին դրված է եղել գիրք։ Radar Armenia-ն պարզեց՝ գրքի հեղինակը Լիա Իփին է։ Նա ալբանացի է, քաղաքական   տեսության պրոֆեսոր Լոնդոնի տնտեսագիտական համալսարանում։ Իսկ գրքի վերնագիրն է «Ազատություն չափահասության հասնելը պատմության ավարտին» (Free։ Coming of age at the end of history):

«Ազատություն. չափահասության հասնելը պատմության ավարտին» վերնագրված գիրքը Իփիի ինքնակենսագրականն է, ներկայացնում է չափահասության հասնելու մասին նրա հիշողությունները քաղաքական բարդագույն շրջափուլում։ Իփին սրությամբ և խորությամբ ներկայացնում է աճի ու զարգացման սահմանափակումները և անցյալի բեռը՝ բացահայտելով իդեալականի և իրականության տարածությունները և մարդկանց հույսերն ու վախերը՝ թելադրված պատմության կորագծով։