Էրդողանը հավատում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը
Քաղաքական
6 Հոկտեմբերի 2022, 22:54Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հավատում է Հայաստանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Նիկոլ Փաշինյանը և Թայիփ Էրդողանը հանդիպել էին այսօր՝ Պրահայում։ Սա առաջին հանդիպումն էր Թուրքիայի և Հայաստանի միջև առաջնորդների մակարդակով 13 տարվա մեջ:
«Մենք հանդիպում ունեցանք նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ես անկեղծորեն հավատում եմ, որ կկարողանանք հասնել մեր նպատակին՝ հիմնվելով տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների վրա»,- ասել է Էրդողանը մամուլի ասուլիսի ժամանակ։
Նմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն