Քաղաքական

Փորձում ենք Արցախին վերադարձնել խոսակցության սեղանին. ԱԺ նախագահ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականությանը՝ ընդգծելով՝ հաշվի առնելով, թե ով է խաղաղության պայմանագրի հակառակ կողմը, մինչև այդ պայմանագիրը չկնքվի, ես անձամբ որևէ հույս չեմ ունենալու: 

Ալեն Սիմոնյանի խոսքով. «Նրանց գործողություններն իմ մոտ վստահության բացակայություն են ձևավորել: Տեսնում եք, որ ներգրավված են միջազգային գործընկերները, մասնավորապես ՀՀ վարչապետը երեկ նշեց, որ հանդիպում է լինելու Մակրոնի մասնակցությամբ, ինչպես նաև տեսաք, որ Միացյալ Նահանգների աջակցությամբ սեպտեմբերի 13-ի փոքր պատերազմի ժամանակահատվածում գերեվարվածները վերադարձան:

Մշտապես քննարկվում է, թե Ադրբեջանն ինչ-որ զիջումների դիմաց է համաձայնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, տարբեր փաստաթղթեր ու սկզբունքներ են վկայակոչվում: Իշխանության բարձրագույն ներկայացուցիչներն ասում են, որ ՀՀ-ի 29 800 քառակուսի կիլոմետրը և ինքնիշխանությունն անքննելի են: Կան կարմիր գծեր»։ 

Սիմոնյանը վստահեցրել է, որ Արցախի կարգավիճակից հետ կանգնելու խնդիր չի եղել. «Խոսքը եղել է իրավունքների մասին: Փորձում ենք Արցախին վերադարձնել խոսակցության սեղանին, որպեսզի այլ հարց չլինի, որ Հայաստանից մի կարծիք հնչի, Արցախի ԱԺ-ից՝ մեկ այլ կարծիք»։