«Հանուն ամուր, տևական խաղաղության Կովկասում». Էմանուել Մակրոն
Քաղաքական
6 Հոկտեմբերի 2022, 23:03
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թվիթերի իր էջում կիսվել է լուսանկարով և գրառմամբ. «Հանուն ամուր, տևական խաղաղության Կովկասում»:
Հիշեցնենք, որ այսօր Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը: