Քաղաքական

Մեր իշխանության ժամանակ երբեք փորձ չի արվել թվացյալն իրականության տեղ ներկայացնելու. Բագրատ Ասատրյան

ԳԽ նախկին պատգամավոր Բագրատ Ասատրյանը խոսել է 1990-ականներ տնտեսական ճգնաժամի, դրա հաղթահարմանն ուղղված ջանքերի մասին։ Նրա խոսքով, ՀՀՇ իշխանությունն իր գործողությունները չի փորձել քարոզել։

Նրա խոսքով. «Հայոց Համազգային Շարժումը երբեք PR չի էլ փորձել անել, նաև՝ միջոց չի եղել։ Մոտեցում կար, որ կարևորը գործն է, հետո ժամանակն ինքն ամեն ինչ տեղը կդնի։ Մեր իշխանության ժամանակ երբեք փորձ չի արվել թվացյալն իրականության տեղ ներկայացնելու, չձևավորվածն իբրև փաստ ներկայացնելու։ Անգամ հաջողությունները միշտ չէ, որ ներկայացվել են»։

Մանրամասները՝ տեսանյութում։