Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, թե սահմանի խնդրահարույց հատվածներում ռուս խաղաղապահներ ներկայությունը կանխում է էսկալացիան։ Նրա խոսքով. «Մեր խաղաղապահները, մեր սահմանապահները կապի մեջ են երկու կողմերի հետ։ Սա կանխում է էսկալացիան»։
Լրագրողների հետ ճեպազրույցում Կոպիրկինը վստահեցրել է, որ իրենք աշխատում են, և սա նույնպես կարևոր գործոն է կայունության պահպանման և իրավիճակի հետագա սրումը կանխելու համար։
Ըստ դեսպանի՝ քաղաքական երկխոսությունը մշտապես շարունակվում է ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ ֆորմատով. «Ամենաբարձր մակարդակով սերտ շփում կա։ Արվածի մեծ մասը հայտնի է։ Գործում են եռակողմ պայմանավորվածությունների վրա հիմնված հայտնի մեխանիզմները, որոնք ձեռք են բերվել 2020-2021 թվականներին։ Մենք կարևորում ենք այս ձևաչափերը և մեծ նշանակություն ենք տալիս դրանց՝ չնայած խնդիրներին ու մարտահրավերներին»։
Դեսպանի խոսքով՝ սա քայլերի և միջոցառումների մի ամբողջ շարք է, որոնք ուղղված են անհրաժեշտ պայմանավորվածությունների ձեռքբերմանը։