ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խոսել է Ադրբեջանի ռազմական ագրեսիային միջազգային հանրության արձագանքների մասին։
Նրա խոսքով. «Կա համընդհանուր ընկալում, այդ թվում՝ միջազգային դերակատարների շրջանում, որ միայն ագրեսիայի հետևանքների վերացումը, օրինակ՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը և խաղաղության պայմանագրի կնքումը բավարար երաշխիքներ գուցե չստեղծեն, և հավելյալ երաշխիքներ պահանջվեն»:
Ըստ նրա՝ որպես օրինակ Հայաստան-Ադրբեջան սահմանին որևէ միջազգային դիտորդական մեխանիզմ ներդնելը կարող է լուծում լինել. «Սա այլ գործիքներից մեկն է, որը քննարկվում է ի թիվս այլ գործիքների: Մեկ այլ գործիք էլ կարող եմ մատնանշել, օրինակ՝ ենթադրաբար Հայաստան-Ադրբեջան սահմանից զինված ուժերի՝ որոշակի հեռավորության վրա հետքաշումը»: