Քաղաքական

ՀՀ վարչապետը հաստատեց՝ Պրահայում կհանդիպի Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում հանդիպում կունենա Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հետ։

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը մանրամասնեց. «Ես մեկնում եմ Պրահա, և քառակողմ հանդիպում է նախատեսված Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրամիության խորհրդի նախագահի միջև։ Նաև նախատեսված է հանդիպում Թուրքիայի նախագահի հետ, դրա հնարավորության մասին մենք հայտարարել էինք»։

Ըստ Փաշինյանի, եթե որևէ բան չփոխվի, հիմնական հանդիպումները հենց սրանք են լինելու և տեղավորվելու են ընդհանուր խաղաղության օրակարգի քննարկման մեջ։ «Պրահայից էլ մեկնելու եմ Սանկտ Պետերբուրգ, որտեղ մասնակցելու եմ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովին»։