Քաղաքական

Եռաբլուրում թաղվածները ոչ մեկի սեփականությունը չեն, բոլորինն են. Անդրանիկ Քոչարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի այսօրվա ԱԺ ելույթը նվիրված էր 44-օրյա պատերազմի զոհվածների հիշատակին և սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայից զոհվածների հիշատակին։

«Այս ամիս լրացավ 44-օրյա պատերազմի 2 տարին: Բայց 44-օրյա պատերազմից հետո մենք ապրեցինք կարճատև դաժան կռիվներ, որոնց համար կրկին շատ թանկ վճարեցինք: Եվ քանի որ այդպիսի ցավոտ իրողությունները կարող են կրկնվել, որովհետև մենք ճանաչում ենք մեր դիմաց կանգնածին, անհրաժեշտ է ոտքի կանգնել և նոր թափով շարժվել առաջ: Առավել ևս մեր հակառակորդն իր գործողություններով նպաստում է մեր այդ հավաքական անվտանգային խնդիրների անհապաղ իրականացմանը».-ասել է Անդրանիկ Քոչարյանը։