Քաղաքական

ԱՄՆ-ն հայ ռազմագերիների գնակահարության գործով անաչառ քննություն է պահանջում

ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է ադրբեջանցի զինվորների կողմից անզեն հայ գերիներին գնդակահարելու վերջին հաղորդագրություններով: Այս մասին Թվիթերի իր էջում գրառում է կատարել Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:

«Կոչ ենք անում լիարժեք և անաչառ հետաքննություն իրականացնել։ Վայրագության հեղինակները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- գրել է Փրայսը։