Քաղաքական

Ընտրությունների առաջին իսկ փուլը ցույց տվեց, որ իշխանությունը, Կենտրոնի դրածոները պարտվում են. Բագրատ Ասատրյան

ԳԽ նախկին պատգամավոր Բագրատ Ասատրյանը խոսել է Գերագույն խորհրդի՝ 1990թ. ընտրությունների և այդ ընտրություններում ՀՀՇ հաղթանակի մասին։

Նրա խոսքով. «Ընտրությունների առաջին իսկ փուլը ցույց տվեց, որ իշխանությունը, Կենտրոնի դրածոները պարտվում են, այս նոր ուժը՝ Հայոց Համազգային Շարժումը հաղթանակ տանելու է։ Եվ բոլորիս տպավորությունն էր, որ սադրանքն ուղղված է Հայաստանի դեմ, Հայաստանի անկախացման գործընթացը կասեցնելուն էր ուղղված։ Այդ ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը փայլուն վերլուծական հոդվածով հանդես եկավ, որ հրապարակեց ՀՀՇ-ի և Ղարաբաղ կոմիտեի անունից՝ վերնագրելով «Մոսկվայի ոճրագործ սադրանքը»»։

Մանրամասները տեսանյութում։