Քաղաքական

Ֆրանսիան հիշեցնում է. ադրբեջանական ուժերը պետք է ելման դիրքեր վերադառնան

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության հայտարությունը
Հայաստան- Ադրբեջան, 28 սեպտեմբերի 2022.

Ֆրանսիան խորապես մտահոգված է ադրբեջանական բանակի կողմից հայկական տարածքի վրա կրակոցների վերսկսմամբ, որի հետևանքով զոհվել է երեք հայ զինվոր և մեկ ադրբեջանցի վիրավորվել։ Ֆրանսիան կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը:

Ֆրանսիան հիշեցնում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու և ադրբեջանական ուժերի ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտության մասին։ Միայն բանակցությունների միջոցով կարող են լուծվել երկու երկրների միջև առկա տարաձայնությունները: