Քաղաքական

ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններն այցելել են Գեղարքունիքի մարզ

Հայաստանում հավատարմագրված մի խումբ դիվանագիտական ներկայացուցիչներ այցելել են Գեղարքունիքի մարզ։

Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին դիմավորել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Նրանք ծանոթացել են սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքի մարզի համայնքներում ստեղծված իրավիճակին։

Ավելի ուշ սպասվում է դեսպանների հանդիպումը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանի և մյուս պաշտոնյաների հետ։ Նշենք, որ այս անգամ հանդիպմանը մասնակցում է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որ նախորդ անգամ ներկա չէր օտարերկրացի դիվանագետների՝ Վայոց Ձորի մարզ այցին։