Այսօր Կառավարության հերթական նիստում վարչապետ Փաշինյանը անդրադարձել է կապիտալ ծախսերի խնդրին և նշել, որ իմաստ չունի շատ մեծ կապիտալ ծախսեր ավելացնել՝ նախապես իմանալով, որ դրանք չեն իրացվելու։ «Ցավոք մեր երկրում կարողություններն այդքան զարգացած չեն, մենք մեր պլանավորած կապիտալ ծախսերը խրոնիկ կերպով թերակատարում ենք»։
«Այս դեպքում իմաստ չունի շատ մեծ կապիտալ ծախսեր ավելացնել՝ նախապես իմանալով, որ դրանք չեն իրացվելու։ Խնդիրը Կառավարության տիրույթւոմ չէ, քանի որ կապիտալ ծախսերն իրականացնում են մասնավոր ընկերությունները։ Ցավոք, մեր երկրում մասնավոր հատվածի կարողություններն այնքան զարգացած չեն, որ մեզ համար ցանկալի ինտենսիվությամբ այդ կապիտալ ծախսերը իրականացվեն, բայց մենք շարունակելու ենք կապիտալ ծախսերի ավելացումը »,- ասել է վարչապետը։