Քաղաքական

Տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարությունների հյուպատոսական հերթական խորհրդակցությունները

Սեպտեմբերի 28-ին Երևանում տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների հյուպատոսական հերթական խորհրդակցությունները:

Հայկական կողմը խորհրդակցություններին ներկայացնում էր ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանը:

Խորհրդակցությունների օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերում էին «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993թ. Մինսկի կոնվենցիայի, երկկողմ հյուպատոսական կոնվենցիայի կիրառման, ինչպես նաև երկու պետությունների քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հիմնախնդիրներին: