Այսօր լրանում է 44-օրյա աղետալի պատերազմի երկրորդ տարելիցը։ 2020թ. սեպտեմբերի 27-ին առավոտյան 7:10-ին, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ հարձակում սկսեց: Հայաստանում և Արցախում հայտարարվեց ռազմական դրություն և զորահավաք:
44 օր շարքային զինվորից մինչև հրամանատար, պայմանագրայինից` կամավորական կենաց ու մահու պայքար մղեցին՝ պաշտպանելու հայրենի հողը:
Արցախի դեմ ագրեսիան ուղեկցվեց ադրբեջանական զինված ուժերի կողմից միջազգային նորմերի բազմաթիվ կոպիտ խախտումներով:
Նոյեմբերի 9-ի երեկոյան հայտնի դարձավ՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հայտարարություն են ստորագրել կրակի դադարեցման մասին, որից հետո ԼՂ-ում տեղակայվել են ռուսաստանցի խաղաղապահներ։
Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների ու քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3825 է։