Ֆրանսիան կոչ է անում թուլացնել լարվածությունը և վերսկսել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Փարիզում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։
«Իրավիճակը սահմանին շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Փարիզը համոզված է, որ ուժի կիրառումը չի կարող խնդրի լուծում լինել կողմերից ոչ մեկի համար, և որ երկխոսությունը պետք է վերսկսկել առանց հապաղելու»,- ասել է Ֆրանսիայի նախագահը՝ մատնանշելով, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն միայն բանակցությունների միջոցով։
«Ես կոչ եմ անում հանգստություն պահպանել և վերսկսել բանակցությունները»,- ասել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ Փարիզում Փաշինյանի հետ կքննարկի հրադադարի ամրապնդման հարցը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սրացումից խուսափելու համար։