Նախնական արդյունքներով՝ Ալավերդու ՏԻՄ ընտրություններին մասնակցող 4 ուժերից ոչ մեկին չի հաջողվել 50%-ից ավելի ձայն ստանալ։ «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 6791 ձայն, ՔՊ-ն՝ 6557, ՀԱԿ-ը՝ 340, ՀՅԴ-ն՝ 316 ձայն։
ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը 4%-ն է, բայց համայնքը պետք է կառավարի երեք ուժ։ Ստացվում է՝ անցողիկ շեմը չհաղթահարած ՀԱԿ-ը կստանա մեկ մանդատ, և նրանից է կախված լինելու, թե որ ուժը կստանձնի համայնքապետի պաշտոնը։
Radar Armenia-ն կուսակցության վարչության քարտուղար Սամվել Աբրահամյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ՀԱԿ-ը որոշել է, թե որ ուժին է սատարելու։
Սակայն Սամվել Աբրահամյանը նշեց, որ Ալավերդիում կոալիցիա կազմելու որոշում ՀԱԿ-ը դեռ չունի։
Հայկ Մագոյան