Քաղաքական

Մայր Աթոռում մեկնարկե՞լ է Հայաստանի նախկին նախագահների ու Կաթողիկոսի հանդիպումը

Ըստ շրջանառվող լուրերի` այսօր Մայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիպում են Հայաստանի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ 

Մեկնաբանությունների համար Radar Armenia-ն դիմեց ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանին։ Ի պատասխան մեր հարցին, Հարույթունյանն ասաց. «Երբ մենք կունենանք ասելու ինֆորմացիա, կտեղեկացնենք»:

Հիշեցնենք՝ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ մոտ օրերս հանդիպելու են ՀՀ և Արցախի Հանրապետության նախկին նախագահաներն ու կաթողիկոսը։