Քաղաքական

ԳՇ պետն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մանրամասն քննարկել են սահմաններում տիրող իրավիճակը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Երևանում հանդիպել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի հետ։

«Տեղի է ունեցել Հայաստանի սահմանամերձ շրջանների առանձին հատվածներում տիրող իրավիճակի մանրամասն քննարկում։ Քննարկվել է կազմակերպության հետագա հնարավոր միջոցառումները ստեղծված իրավիճակում», - նշված է հաղորդագրության մեջ։