Չորեքշաբթի, 28 Սեպտեմբերի 2022

USD405

EUR384.65

RUB6.43

Երևան 20 ℃

Рус Eng

Հայաստանի և Վրաստանի փոխնախարարները քննարկել են էներգետիկայի բնագավառում համագործակցության հարցեր

Քաղաքական

22 Սեպտեմբերի, 13:32

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Ռոմեո Միկաուտաձեի հրավերով սեպտեմբերի 7-9-ը այցելել է Թբիլիսի՝ երկու երկրների միջև էներգետիկայի բնագավառում համագործակցության ընթացիկ հարցերը քննարկելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից։

«Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև վթարային իրավիճակներում էլեկտրաէներգիայի մատակարարման և էլեկտրաէներգիայի մատակարարման շեղումների կարգավորումների վերաբերյալ պայմանագրերի նախագծերը վերջնականացնելու և ստորագրելու նպատակով։ Նախարարի տեղակալ Հ. Վարդանյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Ռ. Միկաուտաձեի, ինչպես նաև Վրաստանի էներգետիկ համակարգի մի շարք ընկերությունների ղեկավարների հետ։ Այցի շրջանակներում ստորագրվել է Հայաստանի և Վրաստանի միջև վթարային իրավիճակներում էլեկտրաէներգիայի մատակարարման և էլեկտրաէներգիայի մատակարարման շեղումների կարգավորումների վերաբերյալ պայմանագիրը»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Արման Գալոյան

Նրանց պետք է իշխանություն, թեկուզ՝ առանց պետության

Գոռ Մադոյան

Հավանական դաշնակցին սպասելիս կամ «զենքս գաղտնի թող մնա»