Քաղաքական

Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆիլիպ Ռիքերի հետ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը  իր «Թվիթերի» միկրոբլոգոով տեղեկացրել է, որ Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարավային Կովկասի բանակցություններում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիքերի հետ։ 

«Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ երեկվա հանդիպումից հետո»,-գրել է Միրզոյանը։ 

Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին, որտեղ տեղի կունենան արտգործնախարար Միրզոյանի երեք տասնյակից ավել հանդիպումները գործընկեր պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։