Քաղաքական

Պետականության հիմքում դրեցինք անկախությունն ու ազատությունը` որպես հայ ժողովրդի ապրելու և հարատևելու անհրաժեշտ պայման

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ՀՀ Անկախության տոնի առիթով ուղերձ է հղել, որտեղ մասնավորապես ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

31 տարի առաջ մեր պետականության հիմքում դրեցինք անկախությունն ու ազատությունը` որպես հայ ժողովրդի ապրելու և հարատևելու անհրաժեշտ պայման:

Այսօր այդ սկզբունքները մեզ համար դարձել են անփոխարինելի արժեք: Խոնարհվում եմ մեր բոլոր նահատակների շիրիմներին, որոնք ընկան` երաշխավորելու մեր ազատ, անկախ երկրի գոյը:

Խաղաղություն եմ մաղթում բոլորիս, որպեսզի կարողանանք ապրել, արարել, նոր սերունդ դաստիարակել ազատ, անկախ և ուժեղ երկրում:

Կեցցե´ Հայաստանի Հանրապետությունը»։