Հայաստանի Հանրապետությունը 31 տարեկան է
Քաղաքական
21 Սեպտեմբերի 2022, 9:34Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության անկախության օրն է:
31 տարի առաջ՝ 1991թ․ հենց այս օրը կազմակերպվեց հանրաքվե, որին մասնակցեց Հայաստանի բնակչության ավելի քան 95 տոկոսը:
Հանրաքվեի մասնակիցների 99 տոկոսից ավելին «Այո՛» ասաց անկախությանը, «Այո՛» պատասխանեց «Համաձա՞յն եք, որ Հայաստանը լինի անկախ, ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին: 2 օր անց արդեն Հայաստանի Գերագույն Խորհուրդը, հիմք ընդունելով հանրաքվեի արդյունքները, հռչակեց Հայաստանի Հանրապետությունն անկախ պետություն:
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
RAND
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Արման Գալոյան
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն