Քաղաքական

Սեպտեմբերի 21-ը ՀՀ անկախության միասնական երազանքի կատարման օրն է

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է անկախության օրվա առթիվ։

«1991 թ. սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության անկախության միասնական երազանքի կատարման օրն է:

Անկախության համար պայքարածները, նրանց սերունդները և անկախ Հայաստանում ծնվածներն անցել և անցնում ենք բազում փորձությունների միջով:

Երախտիքի և շնորհակալության խոսքեր ենք հղում անկախության գաղափարին անմնացորդ հավատարիմ, բազում զրկանքներ և մարտահրավերներ կրած մեր եղբայրներին և քույրերին: Հարգանք և խոնարհում 31 տարվա ընթացքում հայրենիքի, անկախության, ինքնիշխանության համար իրենց կյանքը չխնայած քաջերին:

Մեր հայրենիքի համար այս օրերին, երբ ծանր կորուստներ ենք կրել, կարևոր է ուժ գտնել` վանելու հուսահատությունը, գործելու և արարելու հանուն անկախության, հանուն ապագայի:

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության, մեր վերագտած պետականության օրվա առթիվ»: