Քաղաքական

Արարատ Միրզոյանը մասնակցել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բարձրաստիճան հատվածի աշխատանքների մեկնարկին

 Նյու Յորքում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածի աշխատանքների մեկնարկին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ 

Հիշեցնենք, որ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ տեղի էր ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։