Քաղաքական

Թուրքիան հավատում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության հնարավորությանը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել շուտափույթ կնքել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը։

«Մենք հավատում ենք խաղաղության համաձայնագրի ստորագրման հնարավորությանը։ Թուրքիան շատ կարևոր քայլեր է ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար։

Թեև վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ստվերել է մեր ընդհանուր գործը, մենք կարծում ենք, որ երկու երկրների հարաբերությունները շուտով կկարգավորվեն, և տարածաշրջանում խաղաղություն կլինի»,- ասել է Էրդողանը։