Քաղաքական

Ադրբեջանում հայ զինծառայողի սպանության դեպքով Հայաստանը դիմել է ՄԻԵԴ

Ադրբեջանը կոպտորեն խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և սպանել գերության մեջ հայտնված զինվոր Դավիթ Գիշյանին։ Սպանության դեպքով ՀՀ-ն արդեն դիմել է Եվրոպական դատարան. այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։ 

Ըստ նրա. «Դավիթ Գիշյանը փաստացի սպանվել է գերության մեջ: Այսօր արդեն տեղեկացրել ենք ՄԻԵԴ, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը: Դիմել ենք նաև 3-րդ հոդվածով, դա պաշտպանում է անձին խոշտանգումներից ու  նվաստացուցիչ վերաբերմունքից: Ստացվում է, որ Ադրբեջանը խախտել է նշված հոդվածները»:

Նրա խոսքով, ՀՀ-ն ՄԻԴ միջոցով պահանջում է Ադրբեջանի նկատմամբ արագ կիրառվի հրատապ միջոց, այն է՝ եթե Եվրոպական դատարանն Ադրբեջանին ժամանակ էր տրամադրել մինչև սեպտեմբերի 22-ը՝ ինֆորմացիա տրամադրելու գերիների գտնվելու վայրի մասին, հիմա ՀՀ-ն պահանջում է, որ արագ կիրառվի հրատապ միջոց: