Քաղաքական

ՀՀ դեսպանը Վրաստանի պաշտպանության նախարարին է ներկայացրել ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը

Սեպտեմբերի 19-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանում ստեղծված անվտանգային միջավայրին, այս համատեքստում կարևորվել է Հայաստան-Վրաստան ակտիվ երկխոսության պահպանումը` այդ թվում երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև։

ՀՀ դեսպանը ներկայացրել է վերջին օրերին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը։