Քաղաքական

Մենք այստեղ ենք, որպեսզի հասկանանք՝ ինչ ակնկալիքներ կան մեզանից․ Փելոսին ՀՀ-ին աջակցելու մասին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին խոսել են տնտեսական և անվտանգային հարցերի շուրջ համագործակցության մասին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում մամուլի ասուլիսի ժամանալ այս մասին ասաց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ տեսակի աջակցություն Հայաստանը կարող է ակնկալել ԱՄՆ-ից, մասնավորապես ի՞նչ տեսակի ռազմական աջակցություն։

Փելոսին նշեց, որ իրենց այցի կարեւորությունը կայանում է նրանում, որ լսելու են և հասկանան, թե ինչ  կարող են անել, ինչ  է ակնկալվում իրենցից:

«Տնտեսական, անվտանգային հարցերով մենք այսօր խոսեցինք մեր հանդիպման ժամանակ, «Հազարամյակի մարտահրավերներ»-ի  ծրագրերին Հայաստանի միանալու հարցն առաջ քաշվեց, պաշտպանության հարցերի շուրջ մեր համագործակցությունը։ Մենք այստեղ ենք, որպեսզի լսենք, հասկանանք, թե ինչ ակնկալիքներ եւ ցանկություններ կան»,-ասաց  նա: